10:17  ,  24 նոյեմբերի, 2025

Մահացել է բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը

39 տարեկանում մահացել է ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը։

Նա բուժում էր ստանում քաղցկեղի դեմ, հաղորդում  է Ringmagazine-ը։

Վանես Մարտիրոսյանը եղել է ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի անդամ, միջինքաշային կարգում չեմպիոնական գոտու հավակնորդ։

Վանես Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 36 հաղթանակ (21 նոկաուտ), կրել 4 պարտություն, ունեցել 1 ոչ ոքի, նվաճել էր WBA International, WBC Silver, WBO Inter-Continental, NABF չեմպիոնական գոտիները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում