01:46  ,  24 նոյեմբերի, 2025

«Ինտերը» պարտվեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» մրցեց «Միլանի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով (տեսանյութ)։

54-րդ րոպեին «Միլանին» առաջ մղեց ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։

74-րդ րոպեին «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոց հարվածը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո դեռ չի վերադարձել կազմ։

«Միլանը» 25 միավորով երկրորդն է, «Ինտերը» չորրորդն է՝ 24 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում