22:23  ,  23 նոյեմբերի, 2025

«Արսենալի» հաղթանակը, Էզեի հեթ-տրիկը (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» լոնդոնյան դերբիում մրցեց «Տոտենհեմի» հետ եւ հաղթեց 4:1 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ 27-ամյա անգլիացի կիսապաշտպան Էբերեչի Էզեն։ Աչքի ընկավ նաեւ 30-ամյա բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

«Տոտենհեմի» միակ գոլը խփեց 28-ամյա բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը։ 

«Արսենալը» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Տոտենհեմը» 9-րդն է՝ 18 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 4:1 (տեսանյութ)

Լեանդրո Տրոսարդ, 36, Էբերեչի Էզե, 41, 46, 76 - Ռիշարլիսոն, 55

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news