23:17  ,  22 նոյեմբերի, 2025

«Յուվենտուսը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1 (տեսանյութ):

Առաջին խաղակեսի ավելացված 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Յուվենտուսի» սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը։

48-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իտալացի կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան։

«Յուվենտուսը» 20 միավորով 6-րդն է, «Ֆիորենտինան» վերջինն է՝ 6 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում