20:57  ,  22 նոյեմբերի, 2025

«Լիվերպուլը» պարտվեց «Նոթինգեմ Ֆորեսթին»՝ 0:3 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» տանը մրցեց «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։

Հյուրերից գոլերը խփեցին բրազիլացի պաշտպան Մուրիլոն, իտալացի պաշտպան Նիկոլո Սավոնան եւ անգլիացի կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթը։

«Լիվերպուլը» 18 միավորով 11-րդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» 16-րդ տեղում է՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լիվերպուլ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 0:3 (տեսանյութ)

Մուրիլո, 33, Նիկոլո Սավոնա, 46, Մորգան Գիբս-Ուայթ, 78

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news