11:04  ,  14 նոյեմբերի, 2025

Արթուր Սերոբյան․ Կարծում եմ՝ արժանի չէինք պարտվելու, բայց չկարողացանք գոլ խփել

Հայաստանի հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը մեկնաբանել է Հունգարիայից կրած 0:1 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի տնային խաղում։

«Շատ լավ հանդիպում անցկացրեցինք։ Երկրորդ խաղակեսում տիրում էինք խաղին, ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք, բայց սա ֆուտբոլ է։ Կարծում եմ՝ արժանի չէինք պարտվելու, բայց չկարողացանք գոլ խփել։

Շարժվում ենք առաջ, պատրաստվում ենք մյուս հանդիպմանը։

Բոլորը տեսնում են խաղադաշտում, թե ինչ է փոխել Եղիշե Մելիքյանը։ Կարծում եմ՝ հիմա լրիվ ուրիշ ֆուտբոլ ենք խաղում։ Բոլորդ տեսաք, որ Հունգարիայի նման թիմի դեմ երկրորդ խաղակեսում տիրում էինք նախաձեռնությանը, եւ ամեն ինչ դեռ առջեւում է։ Ավելի ենք բարելավելու, եւ հաղթանակները դեռ առջեւում են»,- ասել է Արթուր Սերոբյանը։

F խմբում Հայաստանի հավաքականն ունի 3 միավոր եւ մրցաշարը կավարտի վերջին տեղում։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում