22:53  ,  13 նոյեմբերի, 2025

Հայաստանի թիմը պարտվեց Հունգարիային եւ զրկվեց խմբից դուրս գալու հնարավորությունից (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Հունգարիայի հավաքականի։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:1 հաշվով (տեսանյութ

33-րդ րոպեին աչքի ընկավ հունգարական «Ֆերենցվարոշի» 31-ամյա հարձակվող Բարնաբաշ Վարգան, որին գոլային փոխանցում կատարեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» 25-ամյա կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։

F խմբում Հայաստանի թիմը 3 միավորով վերջինն է եւ զրկվեց երկրորդ տեղ բարձրանալու եւ անցումային հանդիպումներում եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։ Հունգարիան 8 միավորով երկրորդն է։

Խմբի մյուս խաղում առաջատար Պորտուգալիան Դուբլինում կհյուրրընկալվի Իռլանդիային։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Standings provided by Sofascore

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում