11:11  ,  11 նոյեմբերի, 2025

Էդուարդ Սպերցյան․ Հավաքականում հանդես գալը միշտ առանձնահատուկ հուզումնալից է

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան եւ Հայաստանի հավաքականի նոր ավագ Էդուարդ Սպերցյանը ազգային թիմին միանալուց հետո գրառում է արել իր տելեգրամյան ալիքում։

«Ես արդեն Երեւանում եմ։ Հավաքականում հանդես գալը միշտ առանձնահատուկ հուզումնալից է։ Մինչեւ Հունգարիայի դեմ հանդիպումն ունենք մի քանի օր։ Կպատրաստվենք»,- գրել է Սպերցյանը։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Հունգարիայի թիմին կընդունի նոյեմբերի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news