12:40  ,  7 նոյեմբերի, 2025

Հայաստանի հավաքականի նոր ավագը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագը կլինի Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Այդ մասին հայտնել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը մարզիչի հետ հանդիպումից։

«Այսուհետեւ ավագը Սպերցյանն է լինելու։ Ոչ միայն առաջիկա խաղերում, այլ այսուհետ»,- նշել է Եղիշե Մելիքյանը։

Աշխարհի առաջնության ընթացիկ ընտրական փուլի նախորդ հանդիպումներում հավաքականի ավագը Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն էր, որը հավաքականի երեք խաղով որակազրկված է։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News