12:40 7 նոյեմբերի, 2025Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագը կլինի Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Այդ մասին հայտնել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը մարզիչի հետ հանդիպումից։
«Այսուհետեւ ավագը Սպերցյանն է լինելու։ Ոչ միայն առաջիկա խաղերում, այլ այսուհետ»,- նշել է Եղիշե Մելիքյանը։
Աշխարհի առաջնության ընթացիկ ընտրական փուլի նախորդ հանդիպումներում հավաքականի ավագը Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն էր, որը հավաքականի երեք խաղով որակազրկված է։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.