Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը 7:5, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 21-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։
Յանիկ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնը։
Պայքարը շարունակում է նաեւ աշխարհի 13-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 3:6, 7:6 (7:5), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 45-րդ ռակետ, իտալացի Լորենցո Սոնեգոյին։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի
22:46 , 16 նոյեմբերի
21:28 , 16 նոյեմբերի
20:30 , 16 նոյեմբերի
19:07 , 16 նոյեմբերի 
18:47 , 16 նոյեմբերի
18:02 , 16 նոյեմբերի 
17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի