21:27  ,  30 հոկտեմբերի, 2025

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց երրորդ շրջանում

Աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս մնաց Փարիզի «Մասթերս» մրցաշարից։ Երրորդ շրջանում հայ թենիսիտը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ, որն առավելության հասավ 6:2, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։

Դե Մինորի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը, որը 7:6 (7:5), 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news