21:27 30 հոկտեմբերի, 2025Աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս մնաց Փարիզի «Մասթերս» մրցաշարից։ Երրորդ շրջանում հայ թենիսիտը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ, որն առավելության հասավ 6:2, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։
Դե Մինորի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը, որը 7:6 (7:5), 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.