23:31  ,  29 հոկտեմբերի, 2025

«Ռոմայի», «Կոմոյի» եւ «Յուվենտուսի» հաղթանակները (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» տանը 2:1 հաշվով պարտության մատնեց «Պարմային» ։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն եւ ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։

«Ռոման» 21 միավորով հավասարվեց առաջատար «Նապոլիին» եւ երկրորդն է։ «Պարման» 15-րդն է՝ 7 միավոր։

«Կոմոն» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթեց «Վերոնային» եւ 16 միավորով չորրորդն է։ «Վերոնան» 17-րդն է՝ 5 միավոր։

«Յուվենտուսը» Թուրինում 3:1 հաշվով պարտության մատնեց «Ուդինեզեին» եւ 15 միավորով 6-րդ տեղում է։ «Ուդինեզեն» 9-րդն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռոմա» - «Պարմա»՝ 2:1

Մարիո Էրմոսո, 63, Արտյոմ Դովբիկ, 81 - Ալեսանդրո Չիրկատի, 86

«Կոմո» - «Վերոնա»՝ 3:1

Անաստասիոս Դուվիկաս, 9, Ստեֆան Պոշ, 62, Մերգիմ Վոյվոդա, 90+2 - Սուատ Սերդար, 25

«Յուվենտուս» - «Ուդինեզե»՝ 3:1 

Դուշան Վլահովիչ, 5, 11մ, Ֆեդերիկո Գատի, 67, Քենան Յիլդիզ, 90+6, 11մ - Նիկոլո Ձանյոլո, 45+1

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում