Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» տանը 2:1 հաշվով պարտության մատնեց «Պարմային» ։
Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն եւ ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։
«Ռոման» 21 միավորով հավասարվեց առաջատար «Նապոլիին» եւ երկրորդն է։ «Պարման» 15-րդն է՝ 7 միավոր։
«Կոմոն» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթեց «Վերոնային» եւ 16 միավորով չորրորդն է։ «Վերոնան» 17-րդն է՝ 5 միավոր։
«Յուվենտուսը» Թուրինում 3:1 հաշվով պարտության մատնեց «Ուդինեզեին» եւ 15 միավորով 6-րդ տեղում է։ «Ուդինեզեն» 9-րդն է՝ 12 միավոր։
Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
«Ռոմա» - «Պարմա»՝ 2:1
Մարիո Էրմոսո, 63, Արտյոմ Դովբիկ, 81 - Ալեսանդրո Չիրկատի, 86
«Կոմո» - «Վերոնա»՝ 3:1
Անաստասիոս Դուվիկաս, 9, Ստեֆան Պոշ, 62, Մերգիմ Վոյվոդա, 90+2 - Սուատ Սերդար, 25
«Յուվենտուս» - «Ուդինեզե»՝ 3:1
Դուշան Վլահովիչ, 5, 11մ, Ֆեդերիկո Գատի, 67, Քենան Յիլդիզ, 90+6, 11մ - Նիկոլո Ձանյոլո, 45+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի