23:27  ,  28 հոկտեմբերի, 2025

«Նապոլիի» հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Լեչեին» եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

69-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Դավիդ Ներեսի փոխանցումից հետո աչքի ընկավ կամերունցի կիսապաշտպան Ֆրանկ Անգիսան։

«Նապոլին» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լեչեն» 16-րդն է՝ 6 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Լեչե» - «Նապոլի»՝ 0:1 (տեսանյութ)

Ֆրանկ Անգիսա, 69

Չիրացրած 11մ՝ Ֆրանչեսկո Կամարդա («Լեչե»), 56

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում