Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց չեմպիոն «Բարսելոնային»։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով (տեսանյութ)։
12-րդ րոպեին «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլը չգրանցվեց չնչին խաղից դուրս վիճակի պատճառով։
22-րդ րոպեին Մբապեն բացեց հանդիպման հաշիվը՝ օգտագործելով անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի փոխանցումը։
38-րդ րոպեին «Բարսելոնան» վերականգնեց հավասարությունը։ Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի փոխանցումն արդյունավետ օգտագործեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։
43-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի փոխանցումից հետո Արքայական թիմի երկրորդ գոլը խփեց Ջուդ Բելինգեմը։
52-րդ րոպեին կատալոնական թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Կիլիան Մբապեն։
69-րդ րոպեին Ջուդ Բելինգեմի գոլը չգրանցվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
«Ռեալը» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի