22:01  ,  25 հոկտեմբերի, 2025

«Ինտերը» պարտվեց «Նապոլիին», Մխիթարյանը վնասվածք ստացավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» տանը մրցեց փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

33-րդ րոպեին «Նապոլին» ստացավ 11-մետրանոցի իրավունք։ Այդ դրվագում ոտնաթաթի վնասվածք ստացավ եւ փոխարինվեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

11-մետրանոցն արդյունավետ իրացրեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, որը 4 րոպե անց փոխարինվեց վնասվածքի պատճառով։

«Նապոլիից» երկրորդ խաղակեսում աչքի ընկան շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը եւ կամերունցի կիսապաշտպան Ֆրանկ Անգիսան։

«Ինտերի» միակ գոլը 11-մետրանոցից խփեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։

«Նապոլին» 18 միավորով բարձրացավ առաջին տեղ, «Ինտերը» չորրորդն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նապոլի» - «Ինտեր»՝ 3:1 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 33, 11մ, Սքոթ Մաքթոմինայ, 54, Ֆրանկ Անգիսա, 66 - Հական Չալհանօղլու, 59, 11մ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում