16:20  ,  24 հոկտեմբերի, 2025

Աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանի պարգեւատրումը

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության նժույգ թափեր վարժության հաղթողի եւ մեդալակիրների պարգեւատրումը: 19-ամյա Մամիկոն Խաչատրյանը պարգեւատրվեց արծաթե մեդալով: 

Երիտասարդ մարմնամարզիկ, Եվրոպայի փոխչեմպիոն, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը աշխարհի առաջնությունում 14.600 միավորով նվաճեց արծաթե մեդալ:  

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Յանմին Յոնը, որը վաստակեց Մամիկոն Խաչատրյանին հավասար միավոր՝ 14.600: Բրոնզե մեդալակիր դարձավ ԱՄՆ ներկայացնող Պարիկ Հուփսը 14. 566 միավորով: 

Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը 4-րդն է, որը երզափակիչում վաստակեց 14.433 միավոր: 

Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանն առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը: 

Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում եզրափակիչ է դուրս եկել նաեւ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը: 

Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.566 միավորով երկրորդն էր: Օլիմպիական փոխչեմպիոնի մասնակցությամբ հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news