21:57  ,  23 հոկտեմբերի, 2025

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երևանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։

Երեւանյան թիմի խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հրապարակել է մեկնարկային կազմը։

«Նոա»․ Թիմոթի Ֆայուլու, Սերգեյ Մուրադյան, Նաթանայոլ Սայնթինի, Էրիկ Բոակիե, Դավիդ Սուալեհե, Յան Էթեկի, Գուստավո Սանգարե, Տակուտո Օշիմա, Հելդեր Ֆերեյրա, Ալեն Գրգիչ, Մատեուս Այաս։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

«Նոան» 16 առաջատարների թվում է։ Փլեյ-օֆֆ դուրս կգա 24 թիմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news