21:57 23 հոկտեմբերի, 2025Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երևանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։
Երեւանյան թիմի խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հրապարակել է մեկնարկային կազմը։
«Նոա»․ Թիմոթի Ֆայուլու, Սերգեյ Մուրադյան, Նաթանայոլ Սայնթինի, Էրիկ Բոակիե, Դավիդ Սուալեհե, Յան Էթեկի, Գուստավո Սանգարե, Տակուտո Օշիմա, Հելդեր Ֆերեյրա, Ալեն Գրգիչ, Մատեուս Այաս։
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
«Նոան» 16 առաջատարների թվում է։ Փլեյ-օֆֆ դուրս կգա 24 թիմ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.