12:16  ,  20 հոկտեմբերի, 2025

ԱԱ․ Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակիչում են

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ։

Արթուր Դավթյանը , Համլետ Մանուկյանը Մամիկոն Խաչատրյանը կշարունակեն պայքարը մեդալների համար։

Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում երկու ցատկերի հանրագումարում վաստակել էր 14.433 միավոր: Նա որակավորման փուլում չորրորդն է։ 

Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում վաստակել էր 14.500 միավոր: 

Նույն  վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը արժանացել էր 14.400 միավորի: Մանուկյանը չորրորդն է, Խաչատրյանը 6-րդը։

Եզրափակիչները տեղի կունենան հոկեմբերի 24-25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում