00:51  ,  20 հոկտեմբերի, 2025

«Միլանի» կամային հաղթանակը Լեաուի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Միլանը» տանը մրցեց «Ֆիորենտինայի» հետ եւ հասավ կամային  հաղթանակի 2:1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսի գոլի շնորհիվ։

«Միլանի» գոլերը խփեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

«Միլանը» 16 միավորով առաջատարն է եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ինտերից»։ «Ֆիորենտինան» 18-րդն է՝ 3 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Միլան» - «Ֆիորենտինա»՝ 2:1 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 63, 86, 11մ - Ռոբին Գոսենս, 56

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում