00:42  ,  15 հոկտեմբերի, 2025

Հայաստանի թիմը պարտվեց Իռլանդիային եւ նահանջեց վերջին տեղ (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինում հյուրընկալվեց Իռլանդիայի հավաքականին եւ պարտվեց 0:1 հաշվով։

52-րդ րոպեին վիճաբանությունում մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար կարմիր քարտ ստացավ Հայաստանի հավաքականի ավագ, Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը (տեսանյութ

Իռլանդիան թվային առավելությունը գոլի վերածեց 70-րդ րոպեին։ Աչքի ընկավ իտալական «Ռոմայի» 20-ամյա հարձակվող Էվան Ֆերգյուսոնը (տեսանյութ

Հայաստանի հավաքականը 3 միավորով նահանջեց վերջին տեղ։ Իռլանդիան 4 միավորով երրորդն է։

Խմբի մյուս խաղում Պորտուգալիան տանը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Հունգարիայի հետ։ Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիան խմբի առաջատարն է՝ 10 միավոր։ Հունգարիան 5 միավորով երկրորդն է։

ԱԱ-2026, եվրոպական գոտի, ընտրական փուլ

F խումբ, չորրորդ տուր

Իռլանդիա - Հայաստան՝ 1:0

Էվան Ֆերգյուսոն, 70

Հեռացում՝ Տիգրան Բարսեղյան, 52

Պորտուգալիա - Հունգարիա՝ 2:2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 22, 45+3 - Ատիլա Սալաի, 8, Դոմինիկ Սոբոսլաի 90+1

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News