Հայտնի ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը մտադիր է սովորական թիանավակով հաղթահարել Խաղաղ օվկիանոսը։
Ճանապարհորդությունը նախատեսված է 2013-ին։ Թեեւ Կոնյուխովը 61 տարեկան է, սակայն մտադիր է նախաձեռնությունն ավարտել 200 օրում։ Եթե նա կարողանա դա անել, ապա կսահմանի համաշխարհին ռեկորդ։ Այժմ Անգլիայում հատուկ Կոնյուխովի համար պատրաստվում է թիերով նավակ, որի վրա կետաղավորվի 200 օրվա համար անհրաժեշտ խմելու ջուրն ու սնունդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ 2002-ին Կոնյուխովը ՈւՐԱԼԱԶ թիանավակով միայնակ հաղթահարեց Ատլանտյան օվկիանոսը՝ հոկտեմբերի 16-ին մեկնարկելով Կանարյան կղզցիներից, 46 օր 4 ժամում հաղթահարեց 3 հազար ծովային մղոն եւ հասավ Բարբադոս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի