15:05 12 դեկտեմբերի, 2012Հայտնի ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը մտադիր է սովորական թիանավակով հաղթահարել Խաղաղ օվկիանոսը։
Ճանապարհորդությունը նախատեսված է 2013-ին։ Թեեւ Կոնյուխովը 61 տարեկան է, սակայն մտադիր է նախաձեռնությունն ավարտել 200 օրում։ Եթե նա կարողանա դա անել, ապա կսահմանի համաշխարհին ռեկորդ։ Այժմ Անգլիայում հատուկ Կոնյուխովի համար պատրաստվում է թիերով նավակ, որի վրա կետաղավորվի 200 օրվա համար անհրաժեշտ խմելու ջուրն ու սնունդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ 2002-ին Կոնյուխովը ՈւՐԱԼԱԶ թիանավակով միայնակ հաղթահարեց Ատլանտյան օվկիանոսը՝ հոկտեմբերի 16-ին մեկնարկելով Կանարյան կղզցիներից, 46 օր 4 ժամում հաղթահարեց 3 հազար ծովային մղոն եւ հասավ Բարբադոս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.