«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստը 6:3, 5:7, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 41-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 41 րոպե։
Քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 44-րդ ռակետ, բելգիացի Զիզու Բերգսը։
Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։
Այս մրցաշարի անցած տարվա եզրափակիչում Նովակ Ջոկովիչը պարտվել էր աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի