18:58 7 հոկտեմբերի, 2025«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստը 6:3, 5:7, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 41-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 41 րոպե։
Քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 44-րդ ռակետ, բելգիացի Զիզու Բերգսը։
Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։
Այս մրցաշարի անցած տարվա եզրափակիչում Նովակ Ջոկովիչը պարտվել էր աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.