00:59  ,  6 հոկտեմբերի, 2025

Մադրիդի «Աթլետիկոն» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» Վիգոյում 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց «Սելտայի» հետ։

6-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Սելտայի» շվեդ պաշտպան Կառլ Ստարֆելտը։

40-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Աթլետիկոյի» ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն։

68-րդ րոպեին «Սելտայի» իսպանացի հարձակվող Յագո Ասպասը վերականգնեց հավասարությունը։

«Աթլետիկոն» 13 միավորով 5-րդն է, «Սելտան» ունի 6 միավոր եւ 16-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Սելտա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)

Յագո Ասպաս, 68 - Կառլ Ստարֆելտ, 6, ինքնագոլ

Հեռացում՝ Կլեման Լանգլե («Աթլետիկո Մադրիդ»), 40, երկրորդ դեղին քարտ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news