Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Վիլյառեալի» հետ։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։
«Ռեալից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Հյուրերից գոլի հեղինակ դարձավ վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։
«Ռեալը» 21 միավորով առաջատարն է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Վիլյառեալ»՝ 3:1 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 47, 69, 11մ, Կիլիան Մբապե, 81 - Ժորժ Միկաուտաձե, 73
Հեռացում՝ Սանտիագո Մոուրինյո («Վիլյառեալ»), 77, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի