00:58 5 հոկտեմբերի, 2025Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Վիլյառեալի» հետ։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։
«Ռեալից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Հյուրերից գոլի հեղինակ դարձավ վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։
«Ռեալը» 21 միավորով առաջատարն է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Վիլյառեալ»՝ 3:1 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 47, 69, 11մ, Կիլիան Մբապե, 81 - Ժորժ Միկաուտաձե, 73
Հեռացում՝ Սանտիագո Մոուրինյո («Վիլյառեալ»), 77, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.