21:53  ,  4 հոկտեմբերի, 2025

«Ինտերը» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով պարտության մատնեց «Կրեմոնեզեին»։

Հյուրերի դարպասը գրավեցին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին, իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն եւ իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

«Կրեմոնեզեից» գոլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բոնացոլին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 75-րդ րոպեին։

«Ինտերը» 12 միավորով չորրորդն է, «Կրեմոնեզեն» 8-րդն է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ինտեր» - «Կրեմոնեզե»՝ 4:1 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 6, Անժ-Յոան Բոնի, 38, Ֆեդերիկո Դիմարկո, 55, Նիկոլո Բարելա, 57 - Ֆեդերիկո Բոնացոլի, 87

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում