Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկայի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի տնային խաղում։
«Մեր ֆուտբոլիստները շատ բարձր մակարդակի ֆուտբոլ խաղացին։ Մենք խիզախ էինք, նրանք տվեցին ամեն ինչ, եւ մենք արժանիորեն հաղթեցինք։ Միշտ հաճելի է մրցաշարը սկսել 3 միավորով։ Ինչ նախատեսել էինք, կարողացանք ցուցադրել խաղադաշտում։
«Ռիեկան» ունի շատ լավ ֆուտբոլիստներ, 6-7 խաղացողներ հանդես են գալիս ազգային հավաքականում։ Այն, որ նրանք նույնիսկ մեկ լուրջ գոլային պահ չեն ունեցել, հպարտություն է հաղորդում ինձ»,- ասել է Սանդրո Պերկովիչը։
«Նոան» 16 առաջատարների թվում է։ Փլեյ-օֆֆ դուրս կգա 24 թիմ։ Երկրորդ տուրում «Նոան» հոկտեմբերի 23-ին կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի