10:02 3 հոկտեմբերի, 2025Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկայի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի տնային խաղում։
«Մեր ֆուտբոլիստները շատ բարձր մակարդակի ֆուտբոլ խաղացին։ Մենք խիզախ էինք, նրանք տվեցին ամեն ինչ, եւ մենք արժանիորեն հաղթեցինք։ Միշտ հաճելի է մրցաշարը սկսել 3 միավորով։ Ինչ նախատեսել էինք, կարողացանք ցուցադրել խաղադաշտում։
«Ռիեկան» ունի շատ լավ ֆուտբոլիստներ, 6-7 խաղացողներ հանդես են գալիս ազգային հավաքականում։ Այն, որ նրանք նույնիսկ մեկ լուրջ գոլային պահ չեն ունեցել, հպարտություն է հաղորդում ինձ»,- ասել է Սանդրո Պերկովիչը։
«Նոան» 16 առաջատարների թվում է։ Փլեյ-օֆֆ դուրս կգա 24 թիմ։ Երկրորդ տուրում «Նոան» հոկտեմբերի 23-ին կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.