22:40  ,  2 հոկտեմբերի, 2025

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» հաղթական մեկնարկը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում։ Առաջին տուրում երեւանյան թիմը հյուրընկալեց Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Նոան» առավելության հասավ 1:0 հաշվով։

Խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից 6-րդ րոպեին անկյունայինից հետո աչքի ընկավ 27-ամյա բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը (տեսանյութ)։

30-րդ րոպեին հեռացվեց «Ռիեկայի» խորվաթ կիսապաշտպան Նիկո Յանկովիչը։

Երկրորդ տուրում «Նոան» հոկտեմբերի 23-ին կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news