00:45  ,  29 սեպտեմբերի, 2025

«Միլանը» հաղթեց «Նապոլիին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Միլանը» տանը մրցեց չեմպիոն «Նապոլիի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Միլանի» բելգիացի հարձակվող Ալեքսիս Սալեմակերսը։ 31-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։ 57-րդ րոպեին հեռացվեց «Միլանի» էկվադորցի պաշտպան Պերվիս Էստուպինիանը։

60-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

«Միլանը» 12 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Նապոլին» նույնքան միավորով երկրորդն է։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Միլան» - «Նապոլի»՝ 2:1 (տեսանյութ)

Ալեքսիս Սալեմակերս, 3, Կրիստիան Պուլիշիչ, 31 - Կեւին Դե Բրույնե, 60, 11մ

Հեռացում՝ Պերվիս Էստուպինիան («Միլան»), 57

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում