01:25  ,  26 սեպտեմբերի, 2025

«Բարսելոնայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռեալ Օվիեդոյին» եւ հասավ կամային հաղթանակի՝ 3:1:

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առաջինը գոլ բաց թողեց։ 33-րդ րոպեին իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի սխալից հետո «Բարսելոնայի» դատարկ դարպասը հեռվից կատարած հարվածով գրավեց իսպանացի կիսապաշտպան Ալբերտո Ռեյնան։

56-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան։ Կատալոնական թիմի հաղթական գոլը 70-րդ րոպեին խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ 89-րդ րոպեին «Բարսելոնայի» առավելությունը մեծացրեց ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։

«Բարսելոնան» 16 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։ «Ռեալ Օվիեդոն» 18-րդն է՝ 3 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ռեալ Օվիեդո» - «Բարսելոնա»՝ 1:3 

Ալբերտո Ռեյնա, 33 - Էրիկ Գարսիա, 56, Ռոբերտ Լեւանդովսկի, 70, Ռոնալդ Արաուխո, 89

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news