01:25 26 սեպտեմբերի, 2025Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռեալ Օվիեդոյին» եւ հասավ կամային հաղթանակի՝ 3:1:
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առաջինը գոլ բաց թողեց։ 33-րդ րոպեին իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի սխալից հետո «Բարսելոնայի» դատարկ դարպասը հեռվից կատարած հարվածով գրավեց իսպանացի կիսապաշտպան Ալբերտո Ռեյնան։
56-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան։ Կատալոնական թիմի հաղթական գոլը 70-րդ րոպեին խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ 89-րդ րոպեին «Բարսելոնայի» առավելությունը մեծացրեց ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։
«Բարսելոնան» 16 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։ «Ռեալ Օվիեդոն» 18-րդն է՝ 3 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Ռեալ Օվիեդո» - «Բարսելոնա»՝ 1:3
Ալբերտո Ռեյնա, 33 - Էրիկ Գարսիա, 56, Ռոբերտ Լեւանդովսկի, 70, Ռոնալդ Արաուխո, 89
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.