15:32  ,  24 սեպտեմբերի, 2025

Opta․ Եվրոպայի լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը

Opta վիճակագրական հարթականի սուպերհամակարգիչը Եվրոպայի լիգայի այս մրցաշրջանում 10 հազար հնարավոր սիմուլյացիաների հաշվարկի արդյունքում՝ ներկայացրել է ֆավորիտների տասնյակը։

Առաջին տեղում է անգլիական «Աստոն Վիլան», որի հաղթանակի հավանականությունը 23,3 տոկոս է։

Եվրոպայի լիգայի առաջին տուրի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 24-25-ին։

Եվրոպայի լիգա․ ֆավորիտների տասնյակը

  1. «Աստո Վիլա»՝ 23,3 տոկոս
  2. «Ռոմա»՝ 13 տոկոս
  3. «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 10,2 տոկոս
  4. «Լիլ»՝ 8,1 տոկոս
  5. «Լիոն»՝ 6,7 տոկոս
  6. «Բոլոնիա»՝ 5,7 տոկոս
  7. «Պորտու»՝ 5,3 տոկոս
  8. «Ֆեյենորդ»՝ 5,1 տոկոս
  9. «Շտուտգարտ»՝ 3,2 տոկոս
  10. «Բետիս»՝ 3,1 տոկոս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում