01:23  ,  24 սեպտեմբերի, 2025

«Ռեալի» հաղթանակը, Մբապեի դուբլը 2 րոպեում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Լեւանտեին»։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։

28-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 38-րդ րոպեին արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

54-րդ րոպեին «Լեւանտեն» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն 64-րդ եւ 66-րդ րոպեներին երկու գոլ խփեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Ռեալը» 6 հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լեւանտեն» 16-րդն է՝ 4 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լեւանտե» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:4 (տեսանյութ)

Կառլ Էդուարդ Էտա Էյոնգ, 54 - Վինիսիուս Ժունիոր, 28, Ֆրանկո Մաստանտուոնո, 38, Կիլիան Մբապե, 64, 11մ, 66

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում