01:23 24 սեպտեմբերի, 2025Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Լեւանտեին»։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։
28-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 38-րդ րոպեին արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
54-րդ րոպեին «Լեւանտեն» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն 64-րդ եւ 66-րդ րոպեներին երկու գոլ խփեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
«Ռեալը» 6 հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լեւանտեն» 16-րդն է՝ 4 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Լեւանտե» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:4 (տեսանյութ)
Կառլ Էդուարդ Էտա Էյոնգ, 54 - Վինիսիուս Ժունիոր, 28, Ֆրանկո Մաստանտուոնո, 38, Կիլիան Մբապե, 64, 11մ, 66
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.