16:40  ,  20 սեպտեմբերի, 2025

Հայաստանի սպորտային զույգը նվաճեց օլիմպիական ուղեգիր գեղասահքում (տեսանյութ)

Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը նվաճեց 2026թ․ Միլանի եւ Կորտինա դ’Ամպեցոյի (Իտալիա) ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Չինաստանի մայրաքաղաքում ընթացող ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025 – Beijing-ում նրանք գրավեցին երկրորդ տեղը։

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինն այս ամռանն են փոխել մարզական քաղաքացիությունը։ Նախկինում նրանք ներկայացնում էին Ռուսաստանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում