Յուրաքանչյուր մրցաշարում իմ տրամադրվածությունը միշտ ոսկե մեդալն է: Այս աշխարհի առաջնությունում էլ տրամադրված եմ հաղթանակի: Ինձանից ինչ կախված է անում եմ, արդյունքը գորգի վրա կերեւա:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում ասաց Եվրոպայի փոխչեմպիոն, 2024 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Կարեն Ասլանյանը:
«Հավաքների ընթացքում փորձել եմ աշխատել այն սխալների վրա, որոնք թույլ եմ տվել Եվրոպայի առաջնությունում, միջազգային մրցաշարերում: Այս հավաքներին կենտրոնացած էի իմ սխալների վրա: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Ինձանից ինչ կախված է, անում եմ, մարզումները լիարժեք անում եմ, մարզիչների ցուցումներին հետեւում եմ, մնացածը գորգի վրա կերեւա:
Յուրաքանչյուր մրցաշարում իմ տրամադրվածությունը միշտ ոսկե մեդլան է: Այս աշխարհի առաջնությունում էլ տրամադրված եմ հաղթել: Լավ եմ պատրաստվել եւ մեծ ցանկություն ունեմ ոսկե մեդալակիր դառնալ»,- ասաց Կարեն Ասլանյանը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում վիճահարույց մրցավարության արդյունքում պարտվելուց հետո, Կարեն Ասլանյանը տեւական ժամանակ բացակայեց մրցագորգից: Հավաքական վերադառնալուց հետո, ըմբիշը փոխեց քաշային կարգը՝ 67 կգ-ից տեղափոխվեց 63 կգ եւ 2024 թ. աշխարհի առաջնությունում առաջին անգամ դարձավ մեդալակիր՝ նվաճելով բրոնզ:
2025 թ. ապրիլին Սլովակիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ասլանյանը կարիերայում առաջին անգամ տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացավ, բայց պարտվեց եզրափակիչում եւ նվաճեց արծաթե մեդալ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի