Կարեն Ասլանյան․ Այս աշխարհի առաջնությունում էլ տրամադրված եմ հաղթանակի

09:03   16 սեպտեմբերի, 2025

Յուրաքանչյուր մրցաշարում իմ տրամադրվածությունը միշտ ոսկե մեդալն է: Այս աշխարհի առաջնությունում էլ տրամադրված եմ հաղթանակի: Ինձանից ինչ կախված է անում եմ, արդյունքը գորգի վրա կերեւա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում ասաց Եվրոպայի փոխչեմպիոն, 2024 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Կարեն Ասլանյանը:

«Հավաքների ընթացքում փորձել եմ աշխատել այն սխալների վրա, որոնք թույլ եմ տվել Եվրոպայի առաջնությունում, միջազգային մրցաշարերում: Այս հավաքներին  կենտրոնացած էի իմ սխալների վրա: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Ինձանից ինչ կախված է, անում եմ, մարզումները լիարժեք անում եմ, մարզիչների ցուցումներին հետեւում եմ, մնացածը գորգի վրա կերեւա:

Յուրաքանչյուր մրցաշարում իմ տրամադրվածությունը միշտ ոսկե մեդլան է: Այս աշխարհի առաջնությունում էլ տրամադրված եմ հաղթել: Լավ եմ պատրաստվել եւ մեծ ցանկություն ունեմ ոսկե մեդալակիր դառնալ»,- ասաց Կարեն Ասլանյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում վիճահարույց մրցավարության արդյունքում պարտվելուց հետո, Կարեն Ասլանյանը տեւական ժամանակ բացակայեց մրցագորգից: Հավաքական վերադառնալուց հետո, ըմբիշը փոխեց քաշային կարգը՝ 67 կգ-ից տեղափոխվեց 63 կգ եւ 2024 թ. աշխարհի առաջնությունում առաջին անգամ դարձավ մեդալակիր՝ նվաճելով բրոնզ:

2025 թ. ապրիլին Սլովակիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ասլանյանը կարիերայում առաջին անգամ տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացավ, բայց պարտվեց եզրափակիչում եւ նվաճեց արծաթե մեդալ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.