Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի թիմին (տեսանյութ):
Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի առավելությունը 51-րդ րոպեին կրկնապատկեց հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Գոլային փոխանցում կատարեց Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Հյուրերը 57-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 2:1։ Աչքի ընկավ իտալական «Ռոմայի» 20-ամյա հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։
88-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը Նաիր Թիկնիզյանի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի հուշումով գրանցվեց չնչին խաղից դուրս վիճակ եւ գոլը չգրանցվեց։
F խմբում Հայաստանի հավաքականը 3 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է։
Խմբի մյուս խաղում Պորտուգալիայի հավաքականը կհյուրընկալվի Հունգարիային։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի