21:13  ,  6 սեպտեմբերի, 2025

Ռոնալդուն երկրորդ գոլը խփեց «Հանրապետականում» (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա մրցախաղում 4:0 հաշվով հաղթում են հյուրերը (տեսանյութ)։

Երկրորդ խաղակեսի առաջին վայրկյաններին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը գրավեց Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն ազգային թիմում 140-րդ գոլը խփեց։

Ռոնալդուն աչքի էր ընկել նաեւ 21-րդ րոպեին։ Պորտուգալացիների մյուս երկու գոլերը խփել են «Ալ Նասրի» հարձակվող Ժոաու Ֆելիշը եւ  սաուդյան «Ալ Հիլյալի» պաշտպան Ժոաու Կանսելուն։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։ Պորտուգալիան գնդակը վերահսկել է ժամանակի 72 տոկոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news