21:13 6 սեպտեմբերի, 2025Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա մրցախաղում 4:0 հաշվով հաղթում են հյուրերը (տեսանյութ)։
Երկրորդ խաղակեսի առաջին վայրկյաններին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը գրավեց Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն ազգային թիմում 140-րդ գոլը խփեց։
Ռոնալդուն աչքի էր ընկել նաեւ 21-րդ րոպեին։ Պորտուգալացիների մյուս երկու գոլերը խփել են «Ալ Նասրի» հարձակվող Ժոաու Ֆելիշը եւ սաուդյան «Ալ Հիլյալի» պաշտպան Ժոաու Կանսելուն։
Ընթանում է երկրորդ խաղակեսը։ Պորտուգալիան գնդակը վերահսկել է ժամանակի 72 տոկոսը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.