Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա մրցախաղում 4:0 հաշվով հաղթում են հյուրերը (տեսանյութ)։
Երկրորդ խաղակեսի առաջին վայրկյաններին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը գրավեց Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն ազգային թիմում 140-րդ գոլը խփեց։
Ռոնալդուն աչքի էր ընկել նաեւ 21-րդ րոպեին։ Պորտուգալացիների մյուս երկու գոլերը խփել են «Ալ Նասրի» հարձակվող Ժոաու Ֆելիշը եւ սաուդյան «Ալ Հիլյալի» պաշտպան Ժոաու Կանսելուն։
Ընթանում է երկրորդ խաղակեսը։ Պորտուգալիան գնդակը վերահսկել է ժամանակի 72 տոկոսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի