14:21  ,  5 սեպտեմբերի, 2025

Հայաստան - Պորտուգալիա խաղից մեկ օր առաջ «Հանրապետականի» խոտածածկը դեռ ամբողջովին պատրաստ չէ (ֆոտո)

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը դեռ պատրաստ չէ օգոստոսին տեղի ունեցած Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո:

Հայաստան - Պորտուգալիա խաղի մեկնարկից մեկ օր առաջ ստադիոնի խոտածածկը դեռ մշակում են:

Խոտածածկի որոշ հատվածներ անմխիթար վիճակում են` խոտը ոչ լիարժեք է աճել կամ չի աճել: Այս պահին «Հանրապետականում» ընթանում են խոտի հնձման եւ մշակման աշխատանքներ:

Նշենք, որ Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականները նախախաղային մարզում «Հանրապետականում» չեն անցկացնելու: Այս մասին ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաեւ ՀՖՖ-ն:

Երկու հավաքականներն էլ սեպտեմբերի 5-ի երեկոյան նախախային մարզումը կանցկացնեն Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News