Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» 4:1 հաշվով պարտության մատնեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում։
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում տեղի ունեցած խաղում «Նոայից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նիդերլանդները ներկայացնող մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը։ Աչքի ընկավ նաեւ խորվաթ կիսապաշտպան Մարին Յակոլիշը։
Պատասխան հանդիպումը Հայաստանում տեղի կունենա օգոստոսի 28-ին։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում
«Օլիմպիա» (Սլովենիա) - «Նոա» (Հայաստան)՝ 1:4
Իվան Դուրդով, 56 - Մարին Յակոլիշ, 36, Իմրան Ուլադ Օմար, 39, 52, 11մ, 64
Չիրացրած 11մ՝ Մատեուս Բարոզո («Նոա»), 50
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի